‘Բաքուն մտահոգություն է հայտնել ԿԽՄԿ-ին ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրի առնչությամբ’

844

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Դենիզ Դուրանի հետ:

Ինչպես հայտնում է Trend-ը, Ալի Հասանովը Դենիզ Դուրանին է փոխանցել ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրերի հետ կապված ադրբեջանական կողմի անհանգստությունը:

Ըստ որում, Հասանովը դիվերսանտներին համարել է «հարկադիր վերաբնակիչներ, ովքեր վտարվել են հայրենի հողից»: Նրա խոսքով, այդ մարդկանց այնտեղ գտնվելու պատճառը «հայրենիքի» կարոտն է, ինչպես նաև հարազատների գերեզմաններին այցելելու անհրաժեշտությունը: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ նրանք ձերբակալվել են «Ադրբեջանի տարածքում», որի սահմանները ճանաչված են ՄԱԿ-ի կողմից:  

Հիշեցնենք, որ հուլիսի առաջին տասնօրյակում հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված:

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակում հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են տարվում ձերբակալված դիվերսանտների հետ

հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պետնախարար. Չնայած Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը` Երևանը և Թբիլիսին շարունակում են պահպանել լավ հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’