‘Բաքուն չի ընդունել Ֆիլիպ Կիրկորովին 13-ամյա հայ պատանու պատճառով ‘

701

Ռուսական բեմի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել հյուրընկալողների նախաձեռնությամբ:

Երգիչը հույս է հայտնել, որ կազմակերպիչները վերջիվերջո կփոխեն դիրքորոշումը և չեն խոչընդոտի իր ելույթը, РИА Новости-ին փոխանցել է Կիրկորովի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևան: 

«Կազմակերպիչների պաշտոնական նամակում ասվում է, որ տեխնիկական խնդիրներ են ծագել, սակայն մենք քաջ գիտակցում ենք, որ այս տարվա Եվրատեսիլը կազմակերպած և Ջենիֆեր Լոպեսին հյուրընկալած Baku Crystall Hall համերգասրահում տեխնիկական խոտաններն անհնար են»,- ասել է Ալեքսեևան: 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնում էին, որ համերգային ծրագրի հետաձգման պատճառը 13-ամյա հայ պատանի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանն է, որին խնամակալության տակ է առել Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ հանրահայտ օպերային երգիչ Բեդրոս Կիրկորովը:  Ընդ որում՝ այս վարկածի գոյությունը հաստատել է նաև Կիրկորովի մամուլի քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘Վենգեր. Ցանկանում եմ ներողություն խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերին ՀՅԴ-ն կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ‘