‘Բաքուն ջանում է հաշտեցնել Ռուսաստանին և Թուրքիային’

2039

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Բաքուն գործադրում է բոլոր ջանքերը՝ Ռուսաստանին և Թուրքիային հաշտեցնելու համար: Այդ մասին Հասանովը պատմել է ANS հեռուստատեսության եթերում:

«Մենք ջանում ենք, որ այդ երկու երկրները հաշտվեն, ընդհանուր շահեր գտնեն և հարաբերությունները կառուցեն՝ հայացքներն ուղղած ապագային, այլ ոչ թե անցյալին»,- նշել է նա:

Հասանովն ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ այդ պետություններից յուրաքանչյուրի հետ ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի:

2015 թ. նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում:

Ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ՌՕՈՒ F-16 կործանիչի գրոհի հետևանքով կործանվեց Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի Սու-24 ռմբակոծիչը: Օդանավն ընկել էր Սիրիայի և Թուրքիայի սահմանի մոտ, օդաչուներից մեկը կատապուլտվել էր, սակայն սպանվել էր ներքևից արձակված կրակոցով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան օդանավի ոչնչացումն անվանել է «թիկունքից հարված՝ ահաբեկիչների աջակիցների կողմից»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի անհրաժեշտությանը’
Հաջորդ հոդվածը‘ «Իմ ախպերԸս, ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն…». Սերժ Սարգսյանը պարգեւատրել է իր իսկ եղբորը’