‘Բաքուն վերադարձրել է գերեվարված Մամիկոն Խոջոյանին’

824

Բաքուն վերադարձրել է Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին։ Ինչպես տեղեկացնում են ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակից, անձը հայաստանյան պաշտոնյաների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն հաղորդել էինք, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ այսօր հայտարարել էր, որ Խոջոյանին այսօր Ադրբեջանը կվերադարձնի՝ նշելով, որ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), ովքեր արդեն մեկնել են սահման։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը 8 մլն դրամի խաղերի հավաքածու է գնելու’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Աշոտյանին’