‘
Նոր պայմանագիր կնքելու հարցով բանակցությունների հերթական փուլը Ադրբեջանի և Եվրամիության միջև տեղի կունենա սեպտեմբերին Բրյուսելում, այդ մասին РИА Новости-ին հաղորդել է Բաքվում ԵՄ կառավարության առաջին խորհրդական Դենիս Դանիիլդիսը:
ԵՄ խորհուրդը 2016 թ. նոյեմբերին հավանություն է տվել Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին ԵՄ-ի անդամ-երկրների անունից մանդատ տալ՝ բանակցելու Ադրբեջանի հետ «համապարփակ պայմանագիր» կնքելու վերաբերյալ: Նոր պայմանագիրը պետք է փոխարինի գործընկերության և համագործակցության մասին 1996 թ. կնքված պայմանագրին: Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում օրենսդրությունը և ընթացակարգերը մոտեցնելու ԵՄ առավել կարևոր միջազգային և առևտրային չափորոշիչներին:
Նոր համաձայնագրի շուրջ առաջին հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարին Բրայուսելում:
Ադրբեջանը 2008 թվականից մասնակցում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որը նախատեսում է քաղաքական համագործակցության առավել մեծ ծավալներ, նախկին խորհրդային հանրապետությունների առավել մեծ ներգրավվածություն ԵՄ-ի տնտեսությանը և նրանց հատկացվող ֆինանսական օգնության ծավալի մեծացում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘