Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։
Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
Ամբարդանյան Մելս Կարապետի
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
Մանուկյան Ժորա Վանոյի
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նշենք, որ հայրենադարձվող գերիներից երկուսը Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններից են։
