‘Բաքվի «Շեհիդների պուրակում» շիրիմ են պղծել’

1291

Բաքվի «Շեհիդների պուրակում» անհայտ անձը պղծել է շիրիմներից մեկը: Իրավապահները հայտնաբերել են, որ Իլհամ եւ Ֆարիզա Ալահհվերդիեւների շիրմաքարի վրա երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում արտաթորանք են քսել:

Բաքվի հանրային ծառայությունների գերատեսչության գլխավոր ինժեներ Սաբիր Հասանովը Haqin.az-ի հետ զրույցում նշել է, որ տարածքում տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն, իսկ պետական օբյեկտի պահպանությունը ոստիկանությունն իրականացնում է մինչեւ գիշերվա ժամը 2.00-ը:  

Լրատվամիջոցը նշում է, որ 1990-ի հունվարին զոհված Իլհամը եւ Ֆարիզան «ադրբեջանական սիրո եւ հավատարմության խորհրդանիշներն էին դարաձել»:

Նախորդ հոդվածը‘«Այլընտրանքային» միջոցառում Դոնեցկում. Գերեվարված ուկրաինացի զինվորականների շքերթը քաղաքի փողոցներով’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ փոխնախարարը ընդունել է ԱՄՆ դեսպանին ու ամերիկյան զինվորականների խումբը’