‘Բաքվում ԱՄՆ դեսպանությունն արդարանում է. Կալիֆոռնիայի Սենատի որոշումը չի արտահայտում Վաշինգտոնի քաղաքականությունը’

934

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին Կալիֆոռնիայի Սենատի ընդունած բանաձևը չի արտահայտում Վաշինգտոնի պաշտոնական քաղաքականությունը: Այս մասին է ասված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Դեսպանությունը հավաստոմ է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշվում է դաշնային կառավարության, այլ ոչ թե տարածքային օրենսդրական մարմինների կողմից:

«ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է դաշնային կառավարությունը: Նահանգներն ազատ են` արտահայտելու իրենց կարծիքը, սակայն նրանց դիրքորոշումը չի արտացոլում ազգային արտաքին քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հարցով Կալիֆոռնիա նահանգի Սենատի ընդունած բանաձևն օրենսդրական մեկ մարմնի տեսակետն է և չի փոխում այս կապակցությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»,-ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Փաստաթղթում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել և աջակցել ԼՂՀ-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ քննչական կոմիտեն Ադրբեջանի սահմանային գործողությունները որակել է որպես «միջազգային ահաբեկչություն»’
Հաջորդ հոդվածը‘Էկվադորը առաջին էլեկտրոնային դրամը կթողարկի ‘