‘
Բաքվում այրել են Հայաստանի դրոշը, որպես բողոքի նշան «հայերի կողմից Շուշիի օկուպացիայի դեմ», Panarmenian-ի փոխանցմամբ, գրում է haqqin.az-ը: Ակցիան կազմակերպել է «Ղարաբաղի ազատագրման համար» կազմակերպությունը` նահատակների ծառուղում: Ակցիայի մասնակիցները կարճ միտինգ են կազմակերպել, որի ժամանակ վանկարկել են «մահ օկուպանտ Հայաստանին», իսկ նրանց լիդեր Ակիֆ Նաղին պահանջել է պատերազմ սկսել:
‘