‘Բաքվում Իտալիայի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների մեկնաբանություններին’

1187

Բաքվում Իտալիայի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամային մեկնաբանություններին:

Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի` Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընգծել, որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ  հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ  ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը  և վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին և դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»:

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Իրանին պատկանող երեք միլիարդ դոլար կապասառեցվի ‘