‘Բաքվում լինչի դատաստան են իրականացրել ենթադրյալ մանկապիղծի հանդեպ’

1247

Բաքվի Խազարի շրջանի Դյուբենդի ավանում տեղացիները լինչի դատաստանի են ենթարկել մի «մանկապիղծի», հաղորդում է Haqqin.az-ը: Ինքնադատաստանի է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ, որը ոտնձգություններ է արել տեղացիներից մեկի որդու հանդեպ: Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ նա տղային խաբխբելով տարել է իր բակ և այնտեղ «սեռական բնույթի գործողություններ կատարել»: Մեկ այլ վարկածով՝ բանը դրան չի հասել, և երեխան կարողացել է տուն փախչել և ամեն ինչ պատմել հորը: Սա էլ հավաքել է հարևաններին և գնացել որդուն նեղացնողի մոտ՝ անձամբ նրան պատժելու մտադրությամբ: Տղամարդուն նախ դաժան ծեծի են ենթարկել, ապա, ականատեսների վկայությամբ՝ «վիզը պարան են անցկացրել և սկսել քարշ տալ փողոցներով», մինչև ոստիկանությունը վրա է հասել և տղամարդուն տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Ավանի երեք բնակիչներ, որոնք մասնակցել են ծեծին, ձերբակալվել են հարուցված քրեական գործի շրջանակներում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘WikiLeaks-ը Մենինգի դատավճիռը հաղթանակ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Երկրի վրա մագնիսական ուժեղ փոթորիկ է սպասվում’