‘Բաքվում կկառուցվի մոլորակի ամենաբարձր շենքը’

764

Այսօր Բաքվից ոչ հեռու Khazar Island բնակելի համալիրի շինարարության շրջանակներում կայացել է առաջին կապող կամրջի հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է Trend-ը:Նոր բնակելի համալիրի շինարարությունը գնահատվում է 100 միլիարդ դոլար, այն նախատեսված է մեկ միլիոն բնակչի համար: Նախագծի լիակատար ավարտը նախատեսված է 2030 թվականին: Khazar Island-ի տարածքում  կկառուցվի մոլորակի ամենաբարձր՝ 1050 մետրանոց  շենքը, որի շինարարությունը կսկսվի 2017 թ., և այն կարժենա երեք միլիարդ դոլար: Ապագայում այդ շենքը Ադրբեջանին կարող է նշանակալի եկամուտներ բերել զբոսաշրջիկների հաշվին:

Khazar Island-ը կառուցվելու է արհեստական կղզեխմբի (արշիպելագի) վրա, որը բաղկացած կլինի տարբեր չափերի և երեք հազար հեկտար տարածք զբաղեցնող 50 կղզիներից:  Ընդհանուր առմամբ՝ կղզեխումբը կզբաղեցնի 24 քառակուսի կիլոմետր տարածք. երկարությունը կկազմի 8 կմ, լայնությունը՝ 3, ճեմուղու ընդհանուր երկարությունը՝ 150 կմ:

Նախորդ հոդվածը‘Մեկ շաբաթում ՀՀ բանկերը տրամադրել են 38 մլրդ դրամի եվ 35 մլն դոլարի վարկ’
Հաջորդ հոդվածը‘Շտապօգնության ուշացման պատճառով հիվանդի հարազատները ծեծել են վարորդին’