‘
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստ: Այդ մասին տեղեկացնում է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականին: Այն, մասնավորապես, «մշակում և դիտարկում է արտաքին սահմանների և տնտեսական գոտիների պահպանման ապահովման նկատմամբ հայեցակարգային մոտեցումներ՝ հաշվի առնելով Համագործակցության անդամ բոլոր պետությունների շահերը, համակարգում է սահմանապահ զորքերի գործունեությունը», նշված է ԱՊՀ-ի գործկոմի հաղորդագրությունում:
‘