‘Բաքվում հանդիպել են Էրդողանն ու Ահմադինեժադը ‘

646

Բաքվում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անց են կացրել երկկողմ հանդիպում, որը տևել է 40 րոպե և տեղի է ունեցել փակ դռների հետևում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե երկու երկրների ղեկավարները խմբակային լուսանկարման ժամանակ միմյանց ձեռք չեն սեղմել, ինչպես նախատեսված է եղել արարողակարգով։ Որոշ վերլուծաբանների կարծիք էին հայտնել նաև, որ երկու ղեկավարների հարաբերությունները լարված են Սիրիայի հարցի շուրջ ունեցած տարաձայնություններով, իսկ CNN Turk-ը նաև հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չի Էրդողան-Ահմադինեժադ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսի թեկնածուն Տեր-Պետրոսյանն է ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի համակարգող. Ամենավտանգավոր շեմը այս իշխանություններն են ‘