‘
Բաքվում հետաձգել են Անդրեյ Մակարևիչի համերգը, որ նախատեսված էր հոկտեմբերի 31-ին, Հեյդար Ալիևի անվան պալատում, հաղորդել է Vesti.az-ը:
Մամլո ծառայությունում նշել են, որ պալատում այդ օրը նախատեսված՝ պետական նշանակության այլ միջոցառումների պատճառով Մակարևիչի համերգը չեղյալ է հայտարարվում: Կազմակերպիչներն այլ օրեր են առաջարկել, սակայն դրանք հարմար չեն եղել երգչի ժամանակացույցին:
«Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչի համերգներն ավելի վաղ չեղյալ են հայտարարվել նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին երգիչը Դոնեցկի շրջանի Սվյատոգորսկ քաղաքում ելույթ էր ունեցել ուկրաինացի փախստականների առջև, որից հետո «Միացյալ Ռուսաստանից» պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը նրան դավաճան էր անվանել և առաջարկել էր զրկել բոլոր կոչումներից և պետական պարգևներից: Անդրեյ Մակարևիչը հալածանքներից պաշտպանվելու համար բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահին: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘