‘
Բաքվի բազմահարկ բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 16 մարդ: Զոհերի թվում կա հինգ երեխա: Ավելի քան 50 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը շարունակվել է չորս ժամ և այդ ընթացքում տարածվել է շենքի բոլոր 16 հարկերում: Հրդեհի վայր է բերվել հրշեջ ծառայության ողջ անձնակազմը, ներգրավվել է ուղղաթիռ:
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի առավոտյան: Նախնական տվյալներով՝ այն սկսվել է շենքի ճակատամասից: Հետաքննության կարծիքով՝ շենքի երեսպատման համար անորակ շինանյութ է օգտագործվել: Հաղորդվում է, որ արդեն ձերբակալվել է շենքի նորոգումն իրականացրած ընկերության ղեկավարը: Փոխանցում է euronews-ը:
‘