‘Բաքվում ձերբակալել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ‘

804

Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան Թբիլիսիից վերադառնալիս Բաքվի օդանավակայանում  ձերբակալվել է Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության  լրագրող Խադիջա Իսմայլովան:  

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու ժամ նրան հարցաքննել են, որից հետո բաց են թողել: Նրան ձերբակալել են և հետաքրքրվել՝ ինչով է նա զբաղվել Թբիլիսիում ԵԱՀԿ համաժողովին, որից հետո սահմանապահները խլել են բոլոր իրերը, այդ թվում, լրագրողի մոտ եղած գումարը և բանկային քարտերը:  
Խադիջա Իսմայլովայի նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռ տարիներ առաջ: 2012-ին Իսմայլովան հայտարարեց, որ նրան շանտաժի են ենթարկում՝ ուղարկելով իր մասնակցությամբ էրոտիկ բովանդակություն պարունակող լուսանկարներ: Այս հայտարարությունից հետո համացանցում տարածվեց թաքնված տեսախցիկով Իսմայլովայի բնակարանում նկարահանված՝ ինտիմ բնույթի տեսանյութ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկայնը հանդիպել է չինացի հայտնի գործարարների հետ’
Հաջորդ հոդվածը‘«Լեգիա»-ն տուգանվել է ֆանատների՝ ՈՒԵՖԱ-ի մասին ցուցապաստառի համար ‘