‘
Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովը, որը պատրաստվում էր մեկնել Թբիլիսի: Այդ մասին, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է haqqin az-ը:
Բլոգերը հասցրել է ընկերներին հայտնել, որ իրեն տանում են Բաքվի Սաբաիլյան շրջանային ոստիկանություն, որից հետո կապն ընդհատվել է: Ոստիկանության վարչության տվյալներով՝ Հուսեյնովի նկատմամբ տեղական ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել:
Հաղորդվում է, որ 2012 թ. հարուցված քրեական գործի շրջանակներում (Հուսեյնովը մեղադրվում էր բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին վիրավորելու և ուժ կիրառելու մեջ, սակայն լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տնօրեն և մեղադրյալի եղբայր Էմին Հուսեյնովը պնդում է, որ լրագրողին հետապնդում են քաղաքական նկատառումներով) բլոգերին արգելվել է լքել երկրի սահմանները, և այդ արգելքը մինչև հիմա չի հանվել: Հուսեյնովի դեմ քրեկան գործը նույնպես չի փակվել:
‘