‘Բաքվում ձերբակալել են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին’

1143

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ձերբակալվել է այսօր առավոտյան Բաքվում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Լեյլա Յունուսը ձերբակալված է: Այս պահին ոստիկանները փորձում են կոտրել նրա տան դուռը, որպեսզի ձերբակալեն նաեւ Արիֆ Յունուսին (Լեյլա Յունուսի ամուսնուն-խմբ.)», — Ֆեյսբուքում գրել է մեկ այլ իրավապաշտպան՝ Միրվարի Ղահրամանլին:

Հիշեցնենք, որ Լեյլա եւ Արիֆ Յունուսները վկայի կարգավիճակով ներգրավված են Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործում: Մի քանի անգամ նրանք հրաժարվել են ներկայանալ Գլխավոր դատախազություն՝ բացատրություններ տալու:

Ի դեպ, Լեյլա եւ Արիֆ Յունուսների ընտանիքի դեմ՝ պետության կողմից ուղղորդվող քննադատության «պատճառներից» մեկն էլ այն է, որ Արիֆ Յունուսի մայրն ազգությամբ հայ է:

Նախորդ հոդվածը‘Դպրոցի միջոցները յուրացնելու համար դատապարտված տնօրենը պատրաստվում է վերընտրվել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի անհեթեթ մեկնաբանությունը տարակուսանք է առաջացնում’