‘
Հունիսի 20-ին Բաքվի օդանավակայանում, Մոսկվա թռչելու ճանապարհին, ձերբակալվել է նախագահի գործերի նախկին կառավարիչը՝ 63-ամյա Ակիֆ Մուրադվերդիևը, հաղորդում է «Кавказский узел»-ը: Նխկին պաշտոնյայի նկատմամբ դատարանն արդեն որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը: Մուրադվերդիևին մաքսանենգության մեղադրանք է ներկայացվել:
Ակիֆ Մուրադվերդիևը խորհրդային շրջանում աշխատել է կուսակցական մարմիններում, 90-ական թթ. սկզբին նշանակվել է այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիևի գործերի կառավարիչ, այնուհետև եղել է խորհրդարանի պատգամավոր: 2005 թ. աշնանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Մուրադվերդիևը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ձերբակալվել էր: Նրանց պետական հեղաշրջման մեղադրանք էր առաջադրվել: Հետագայում՝ 2006 թ., Մուրադվերդիևը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ արդեն բոլորովին այլ մեղադրանքով՝ պետական սեփականության յուրացում և կաշառակերություն: 2008 թ. գործերի նախկին կառավարիչը վաղաժամկետ ազատվել էր բանտից՝ առողջական նկատառումներով. դատարանը նրա պատիժը փոխարինել էր հնգամյա պայմանական ժամկետով, փոխանցում է lenta.ru-ն:
‘