‘Բաքվում ձերբակալված 60 անձանցից 12-ը կանգնելու են դատարանի առաջ (տեսանյութ)’

721

Առնվազն 60 մարդ է ձերբակալվել երեկ Բաքվի Շատրվանների հրապարակում ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան առնչությամբ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է Turan գործակալությունը:

Ձերբակալվածների մեջ են նաև հայտնի լրագրողներ, ինչպես նաև բողոքի ակցիան կազմակերպած NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ: Ականատեսների վկայությամբ իրավապահները ձերբակալվածներին ավտոբուսում ծեծի են ենթարկել, ինչպես նաև արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև մահացած զինվորների ծնողներին, ովքեր նույնպես մասնակցում էին ցույցին: Ձերբակալվածներից 12-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրանց գործերն այսօր հանձնվելու են դատարան:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանի մոտ խմբված ցուցարարների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը դժվարությամբ հեռացավ մարզադաշտից. Տեսանյութ’