‘Բաքվում ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի’

1019

Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի:

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանն armsport.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը և Ժաննա Ստանկևիչը:

Ընտրանին այժմ նախապատրաստական հավաք է անցկացնում Անթալիայում, որը կտևի մինչև սույն ամսի 20-ը: Մինսկում հունիսի 8-ից 12-ը հավաք կլինի, իսկ 13-ից ձյուդոիստները կմարզվեն Երևանում:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը կկայանան հունիսի 12-ից 28-ը, իսկ ձյուդոիստները պայքարին կներգրավվեն վերջին օրերին: 

Նախորդ հոդվածը‘Օլիվեր Կան. «Գերմանիայի հավաքականի երկու հիանալի ֆուտբոլիստների հարցը պետք է լուծում ստանա»’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. ««Բարսային» հաղթելու մեր շանսերն այդքան էլ շատ չեն, սակայն մենք ցանկանում ենք այդ հանդիպումը»’