‘
ՀՀ գործող կառավարությունը 2012-ին տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու համար պաշտոնական փաստաթղթերում գրել էր, որ Հայաստանը զբաղվում է տրակտորաշինությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել էր դեռևս նախորդ տարի: Նշել էր, որ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների մեջ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ՀՀ-ում գործող տրակտորաշինության մասին վիճակագրական տվյալները: Անգամ ամրագրված էր, որ 2012թ. 143 հատ տրակտոր է արտադրվել մեր երկրում: Բայց այս տարի հայրենի տնտեսության աղետալի վիճակի մասին գուժում է նաև նույն ԱՎԾ-ն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ՀՀ-ում ոչ մի տրակտոր չի արտադրվել: «Իհարկե, հասկանալի է, որ 2012թ. տրակտորները ևս իրականում ոչ թե արտադրվել են ՀՀ-ում, այլ լավագույն դեպքում դրանց մասերը բերվել են այստեղ ու հավաքվել»,-հավելում է թերթը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
‘