Բելառուսի արտաքին քաղաքականության գերակայություններն անփոփոխ են մնում, դրանցից գլխավորն են՝ ինքնիշխանության ամրապնդումը և տնտեսական կարողության զարգացումը, հայտարարել է Սերգեյ Ալեյնիկը հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացվելիս իր ելույթում։
«Բելառուսի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն անփոփոխ են մնում։ Գլխավոր կողմնորոշիչն են՝ մեր ինքնիշխանության, անկախության պահպանումն ու ամրապնդումը, տնտեսական կարողությունների զարգացումը, մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը։ Դրանց են ուղղվելու մեր բոլոր ջանքերը, դրանից պետք է ելնենք՝ ապահովելով արտաքին քաղաքական ջանքերի շտկումները»,- Մինսկում հայտարարել է Ալեյնիկը։
Փոխանցում է ria.ru-ն։