‘Բելառուսի ազգային բանկը 30 % հարկ է մտցնում արտարժույթի գնման նկատմամբ’

905

Ելնելով հարևան պետություններում և, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված տնտեսական իրավիճակից՝ Բելառուսի Հանրապետության կառավարությունը և ազգային բանկը մի շարք միջոցներ են ձեռք առել, որոնք նպատակ ունեն թույլ չտալ հանրապետության արտարժույթի և ֆինանսական շուկաներում բացասական միտումների զարգացումը:

Որոշում է կայացվել ժամանակավորապես 30 % հարկ սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտարժույթի գնման նկատմամբ: Ձեռնարկությունները և բանկերն այդ հարկը կվճարեն բորսայում, քաղաքացիները՝ որպես միջնորդավճար՝ բանկերում այն ձեռք բերելիս: Վճարված գումարները կուղղվեն բյուջե: Արգելվել է նաև ռուբլով վարկերի տրամադրումը, սահմանվել են այլ սահմանափակումներ ևս:

Բացի այդ՝ 2014 թ. դեկտեմբերի 19-ից սկսած՝ արտարժույթով երկիր մուտք գործած եկամուտի պարտադիր վաճառքի չափաբաժինը կբարձրանա մինչև 50 տոկոսով:

Ազգային բանկը կոշտ մեթոդներով և նոր հարկով փորձում է նվազեցնել արտարժույթի խուճապային պահանջարկի մակարդակը, ինչը Բելառուսում սկսվել է Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկման պատճառով: 

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ էր անում Սամվել Ալեքսանյանը Կառավարությունում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին մնաց մեկ քայլ’