‘Բելառուսի դեսպան. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը չի անդրադառնա Ադրբեջանի շահերի վրա’

840

Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը ոչ մի կերպ չի շոշափի Ադրբեջանի շահերը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևչը, հաղորդում է «Տրենդը»:

«Հայաստանի մասնակցությունն այդ միությանը պետք է իրականացվի միջազգային իրավունքին համապատասխան: Դա ոչ մի կերպ չպետք է ոտնահարի Ադրբեջանի շահերը», — ընդգծել է դիվանագետը:

Նա նաև նշել է, որ ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության գործունեության շուրջ պայմանագիրը,  ինչը մեծ հնարավորություններ է բացում գործընկերների առջև:

«Այդ միությունը մեծ  հնարավորություններ է բացում մեր գործընկերների, ինչպես նաև Ադրբեջանի համար: Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը` դա 170 մլն սպառող է: Դա մի քանի անգամ մեծացնում է շուկան, մեծ հնարավորություններ է բացում մեր գործընկերների առջև: Մենք լավատեսությամբ ենք նայում այդ միության ապագային», — նշել է Պացկևիչը:

Նա հույս է հայտնել, որ ամենամոտ ապագայում այդ միության մասնակիցների թիվը կավելանա: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը շարունակում է բուժման կուրսը «Արմենիա» ԲԿ-ում’