ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ ֆուտբոլի Բելառուսի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի տնային հանդիպումները կանցկացնի չեզոք դաշտում: Բելառուսի Մ-21 հավաքականի հանդիպումները տեղի կունենան Երևանում, հաղորդում ՀՖՖ-ի կայքը։
Այսպիսով, D խմբի Բելառուս Մ-21 — Կիպրոս Մ-21 և Բելառուս Մ-21 — Պորտուգալիա Մ-21 հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 1-ին և 4-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկեն 17։00-ին։
Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Բելառուսն ու Ռուսաստանը զրկվել են միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից Ուկրաինայում պատերազմ սկսելու հետեւանքով։