Բելառուսի նախագահի նախկին թեկնածուի որդին կասկածվում է ծայրահեղականության մեջ

204

Բելառուսի նախագահի պաշտոնին 2020 թ․ հավակնող նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոյի որդին՝ Էդուարդ Բաբարիկոն, կասկածյալ է դարձել նոր քրեական գործով, և նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում, երկուշաբթի տեղեկացրել է նրա հոր շտաբի մամուլի ծառայությունը։

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Վիկտոր Բաբրիկոյի որդին ազատ չի արձակվել հարկերից խուսափելու մեղադրանքով 18 ամսվա կալանքից հետո, քանի որ այժմ նա նոր քրեական գործով անցնում է որպես կասկածյալ»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկությունների՝ Էդուարդ Բաբարիկոն այժմ էլ կասկածվում է թշնամանք կամ  գժտություն հրահրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ հոդվածներով։

Հուլիսի 6-ին Բելառուսի գերագույն դատարանը գրեթե 20 տարի Բելգազպրոմբանկը ղեկավարած Վիկտոր Բաբրիկոյին դատապարտեց 14 տարվա խիստ ռեժիմի գաղութի և տուգանքի՝ կազմակերպված խմբով  խոշոր չափերի կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքներով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկու նախկին զինակիցը ապշած է նրա արտաքինի և վարքագծի փոփոխություններից
Հաջորդ հոդվածըՏեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին