‘Բելառուսի նախագահն արժանացել է Շնոբելյան մրցանակի’

766

Երեկ Հարվարդի համալսարանում տեղի է ունեցել Հականոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակներ են տրվել 10 անվանակարգերում: Խաղաղության հականոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կազմակերպիչների խոսքով՝ նա մրցանակին արժանացել է հրապարակային ծափահարությունների նկատմամբ արգելք սահմանելու համար, ինչը նա արել է 2011 թ. հակակառավարական ցույցերից հետո, որոնց ընթացքում ցուցարարները լուռ ծափահարում էին: Կազմակերպիչները հատուկ նշել են այն դեպքը, երբ այդ արգելքը խախտելու համար Մինսկի դատարանը տուգանքի էր դատապարտել միձեռանի մի մարդու:

«Հնագիտություն» անվանակարգում մրցանակը հանձնվել է հյուսիսամերիկյան գիտնականների մի խմբի, որն ուսումնասիրել է  մարդու մարսողական համակարգի գործունեությունը՝ նրա կողմից բրածո ոսկոր կուլ տալու դեպքում:

Հոգեբանության ոլորտում մրցանակ են ստացել այն գիտնականները, ովքեր պարզել են, որ հարբած մարդիկ իրենց ավելի հմայիչ են համարում:

Ինժեներական անվտանգության գծով Շնոբելյան մրցանակը հանձնվել է ամերիկացի Գուստանո Պիցոյին, ով մի սարք է հնարել, որը թույլ է տալիս չեզոքացնել ինքնաթիռի առևանգիչին և անկարգելով նրան հանձնել ոստիկանության ձեռքը:

Կենսաբանության և աստղագիտության բնագավառում միացյալ մրցանակն ստացել է գիտնականների միջազգային խումբը, որը պարզել է, որ գոմաղբի մոլորված բզեզները կարող են տան ճանապարհը գտնել՝ առաջնորդվելով Ծիր Կաթինի դիրքով:

Շնոբելյան մրցանակի են արժանացել նաև մի խումբ գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Կանադայից, ովքեր ապացուցել են, որ կովն ինչքան երկար է պառկում գետնին, այնքան մեծ է հավանականությունը, որ նա շուտով ոտքի կկանգնի, բայց նաև՝ եթե կովը ոտքի է կանգնել՝ չափազանց դժվար է կանխատեսել, թե նա երբ կրկին կպառկի գետնին, փոխանցում է MIGnews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Էռնեկյան. Մտադրություն չունենք հյուրանոց կառուցելու, ավելի հավանական է թանգարանի ստեղծումը’