‘
Բելառուսի ՆԳՆ կայքում տեղադրվել է մի տեսահոլովակ, որում միլիցիայի կողմից ձերբակալված 16-ամյա պատանին ներողություն է խնդրում քաղաքային հուշարձանից՝ նրան ապտակ հասցնելու համար:
«Մինսկցի գորոդովոյ» անունը կրող արձանը ներողությանը չի արձագանքում, սակայն իրավապահները պատանուն պատժել են մանր խուլիգանության մեղադրանքով և «դաստիարակչական» տեսահոլովակով, որը քննարկում է ամբողջ Բելառուսը:
Այս հուշարձանը Բելառուսի մայրաքաղաքում տեղադրվել է բելառուսական միլիցիայի 100-ամյակի առթիվ, որը իշխանությունները նշել են 2017 թ. մարտին:
Փոխանցում է BBC-ն:
‘