‘Բելառուսի ՊԱԿ-ը տեղեկացրել է ինքնաթիռ առևանգելու փորձի մասին’

673

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն տեղեկացրել է Քութաիսիից Մինսկ թռչող ինքնաթիռի առևանգման փորձի մասին: Ինքնաթիռում եղել է 36 մարդ:

Ինչպես հաղորդել է ՊԱԿ-ը, ուղևորներից մեկն օդաչուին է փոխանցել  երկտող՝ ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիքով, և պահանջել է փոխել թռիչքի երթուղին դեպի Եվրոպայի երկրներից մեկը:

Ինքնաթիռը, որում եղել են 32 ուղևորներ և անձնակազմի չորս անդամներ, վայրէջք է կատարել Մինսկում:

 Այնուհետև ինքնաթիռ են բարձրացել ՊԱԿ-ի հակաահաբեկչական վարչության աշխատակիցները և երկտողը փոխանցած ուղևորին հորդորել են հանձնվել: «Բանակցությունների արդյունքում հանցագործը համաձայնել է իջնել ինքնաթիռից և կամավոր հանձնվել ՊԱԿ-ի աշխատակիցներին: Դրանից հետո ինքնաթիռից դուրս են բերվել ուղևորները և անձնակազմը»,- փոխանցել են ՊԱԿ-ից: Հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնին մնացել է 2 օր . Հավաքականների վախերը’
Հաջորդ հոդվածը‘«Հայֆիլմի» ապագան կորոշի պետությունը’