Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին հաղորդել է ընդդիմության գործողությունների մասին, որը Արևմուտքի վերահսկողությամբ փորձել է հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնել։ Այդ մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։
Խրենինը մասնակցել է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը կայացել է Դուշանբեում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 17-ին տեղեկացրել էր մի խումբ մարդկանց ձերբակալության մասին, որոնք մահափորձ էին կազմակերպում իր և իր երեխաների դեմ։ Ըստ նախագահի տվյալների՝ դրան առնչություն ունեին ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Ընդ որում՝ ձերբակալված մարդկանց խմբում եղել են թե՛ Բելառուսի քաղաքացիներ և թե օտարերկրացիներ, որոնք, հանրապետության ՊԱԿ-ի հայտարարության համաձայն, բացի Լուկաշենկոյի ֆիզիկական ոչնչացումից՝ ուզում էին զինված ապստամբություն կազմակերպել՝ բռնի կերպով իշխանությունը զավթելու նպատակով։
ՊԱԿ-ի տվյալներով՝ գործով անցնող չորս անձինք խոստովանական ցուցմունքներ են տվել, դրանց թվում է ԱՄՆ-ի և Բելառուսի քաղաքացիություն ունեցող իրավաբան Յուրի Զենկովիչը։ Ապրիլի 24-ին Լուկաշենկոն հայտարարել է, որ Զենկովիչը վաղուց հավաքագրվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։
Փոխանցում է ria.ru-ն։
