‘Բելառուսի քաղաքացին օդապարիկով վայրէջք է կատարել Սևանի բուսաբանական այգու մոտ. Նրա վիճակը կայուն ծանր է’

1035

Հուլիսի 11-ին, ժամը 19.15-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին օդապարիկով ընկել է քաղաքի բուսաբանական այգու մոտակայքում գտնվող լեռան վրա և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ Բելառուսի հանրապետության քաղաքացի Դենիս Տուղտովը (ծնվ. 1991թ.) օդապարիկով անհաջող վայրէջք է կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին և վնասել է մեջքի հատվածը:

Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, այնուհետև «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Նախորդ հոդվածը‘Մահացել է աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Ռոբին Ուիլյամսը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը կրճատվել է 2 տոկոսով’