‘Բելառուսները Facebook-ում «Պորտաբույծների կուսակցություն» են ստեղծել’

1201

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագիրը՝ «Սոցիալական խնամարկության կանխարգելման մասին», որ ժողովրդի մեջ  ստացել է «հրամանագիր պորտաբույծների մասին» անունը, և որը նա ստորագրել է ապրիլի 2-ին, բելառուս օգտատերերին հուշել է ստեղծել յուրօրինակ խմբեր:

Հրամանագրի համաձայն՝ Բելառուսի քաղաքացիները, երկրում մշտապես բնակվող արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են հատուկ սեցիալական տուրք վճարել, եթե պաշտոնապես չեն աշխատել կես տարի՝ «չեն մասնակցել պետական ծախսերի ֆինանսավորմանը»:

«Պորտաբույծների կուսակցությունը», որ ստեղծվել է Facebook-ում, երկուշաբթի երեկոյան արդեն 1700 like է հավաքել և բազում մեկնաբանություններ՝ իշխանություններին կոշտ քննադատողներից մինչև հումորային:

«Միացեք, միասին՝ մենք ուժ ենք, մենք ձրիակերներ-պաշտոնյաներին և նրանց հովանավորողներին կստիպենք հարգել բելառուս ժողովրդին»,- գրել է օգտատերեից մեկը: «Ժողովու՛րդ, դե քանի որ մենք պորտաբույծներ ենք ու շատ ենք, եկեք մի բան անենք»,- կոչ է անում մեկ ուրիշը:

Օգտատերերը հայտնում են Պորտաբույծների միացյալ կուսակցություն ստեղծելու մասին  «Вквнтакте» ցանցում, սոցիալական կայքերում հայտնվել են «Պորտաբուծությունը Բելառուսում», «Ընդդեմ պորտաբուծության հարկի» խմբեր:

Դատելով սոցցանցերում առկա մեկնաբանություններից՝ Բելառուսում շատերն անհանգստացած են պետության համար կասկածելի քաղաքացիների ցանկում հայտնվելու հեռանկարից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման կրկին հավաստիացրել է, որ աջակցում է Իսրայելին’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-«Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0 (տեսանյութ)’