‘Բելառուսն ակնկալում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը խորհրդարանի օրակարգ կմտնի մինչև նստաշրջանի փակումը ‘

813

Բելառուսի Ներկայացուցիչների պալատը  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագրի վավերացման մասին օրինագծի ներառումն օրակարգում ակնկալում է այս շաբաթ: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Սամոսեյկոն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սամոսեյկոն նշել է, որ Բելառուսի խորհրդարանի պատգամավորներն ակնկալում են, որ օրինագիծն օրակարգ կմտնի մինչև նստաշրջանի փակումը:

Նշենք, որ Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նիստը նախատեսվում է դեկտեմբերի 17-ին, իսկ դեկտեմբերի 19-ին նախատեսվում է խորհրդարանի նստաշրջանի փակումը: Վերին պալատի նիստերը նախատեսվում են դեկտեմբերի 18-ին և 19-ին:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման շուրջ պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է ԵԱՏՄ-նի Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Հայաստանի խորհրդարանն այն վավերացրել է դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Պետդուման` դեկտեմբերի 10-ին:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր լավ ազատամարտիկը մեռած ազատամարտիկն է’
Հաջորդ հոդվածը‘Գեղամյանը կեղծ Թեյլորի հետ նկարը տեղադրել է իր գրքում՝ ներկայացնելով որպես հայտնի դերասանուհի ‘