Ահաբեկության փորձի համար կարող է մահապատիժ սահմանվել

135

Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը երկու ընթերցմամբ ընդունել է օրինագիծ ՝ ահաբեկչական գործողությունների փորձի համար մահապատիժ սահմանելու վերաբերյալ։

Պատգամավորների կարծիքով՝ օրինագիծը կօգնի «զսպելու ապակառուցողական տարրերին» և կցուցադրի «պետության վճռական պայքարը ահաբեկչական գործունեության դեմ։

Իրավաբանները կարծում են, որ  այս նորամուծությունը թույլ կտա մեծ թվով քաղաքական գործեր մտցնել այս հոդվածի տակ, որը մահապատիժ է նախատեսում․ բելառուսական իշխանությունները «ահաբեկություն» տերմինը առավելագույնս լայն են մեկնաբանում։

Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ մտցնել Բելառուսի Քրեական օրենսգրքի 59 հոդվածի 1 մասում («Մահապատիժ») և 67 հոդվածի 2 մասում («Ահաբեկչական գործողություն»)։

Բելառուսի իշխանությունները սկսել են ահաբեկության դեմ հոդվածը կիրառել Լուկաշենկոյի հակառակորդների դեմ 2020 թ․ նախագահական ընտրություններից հետո։ Անցյալ տարվա մարտին Բելառուսի գլխավոր դատախազությունը  ահաբեկչական գործողության նախապատրաստման վերաբերյալ քրեական գործ է հարուցել դեմոկրատական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և Bypol-ի՝ երկիրը լքած նախկին ուժայինների դեմ։

Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ դեռ կիրառվում է մահապատիժը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդին․ Ամերիկյան զենքի դիմաց վճարելու են սերունդները
Հաջորդ հոդվածըՊուտինը կմասնակցի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին