‘
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը և Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերն այսօր կմասնակցեն Մինսկի գետտոյի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Մինսկի գետտոն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայի ամենաբազմամարդ գետտոներից մեկն էր: Այն ձևավորվել էր 1941 թ. ամռանը և դադարել էր գործել 1943 թ. հոկտոմբերին 21-ին: Ընդհանուր առմամբ՝ գետտոյում ոչնչացրել են ավելի քան 100 հազար հրեաների, այդ թվում՝ նաև եվրոպական այլ պետություններից այստեղ քշվածներին:
Ֆաշիստական օկուպացիայի տարիներին Բելառուսի տարածքում, ընդհանուր առմամբ՝ ստեղծվել է 200 գետտո: Նացիստական օկուպացիայից առաջ Բելառուսում էր բնակվում մոտավորապես մեկ միլիոն հրեա, փոխանցում է Interfax-ը:
‘