Բելառուսում արգելել են անկախ արհմիությունները

426

Բելառուսի գլխավոր դատախազությունը հաղորդել է հանրապետությունում անկախ արհմիությունների գործունեությունը դադարեցնելու մասին։

Գերատեսչությունում նշել են, որ «դատաքննության ընթացքում պարզվել է, որ արհմիության անդամների աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերը պաշտպանելու, անօրինական գործադուլները, պարապուրդները կանխելու փոխարեն՝ նշված արհմիությունների ղեկավարները և անդամների մի մասը ակտիվորեն մասնակցել են ապակառուցողական գործունեությանը, զանգվածային միջոցառումներին, որոնք խախտել են հանրային կարգուկանոնը, տարածել են ծայրահեղական բովանդակության տեղեկատվական նյութեր»։

«Նրանց հակաիրավական գործունեության բոլոր փաստերով հարուցվել են քրեական գործեր, ինչպես նաև վարչական միջոցներ են ձեռնարկվել»,- հավելել են գլխավոր դատախազությունում։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՆոր օրինագիծ. «գեյ-քարոզչության» և «ավանդական արժեքները մերժելու» արգելք
Հաջորդ հոդվածըՊահանջում են անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները