Բելառուսում բողոքի ցույցերի առնչությամբ առնվազն 4,7 հազար քրեական գործ է հարուցվել

906

2020 թ․ կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում, բողոքի ակցիաների կետ կապված, մոտավորապես 4,7 հազար քրեական գործ է հարուցվել։ Դրանցից 857-ով հետաքննությունն ավարտվել է, այսօր հաղորդել է հանրապետության ՔԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարուցված գործերում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են այն հանցագործությունները, որոնք նախատեսված են 341 հոդվածով՝  գույքի փչացում և կառույցների պղծում, և 369 հոդվածով՝ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելը։

Ինչպես հայտարարել է ՔԿ նախագահ Դմիտրի Գորան, Քննչական կոմիտեն, շահագրգիռ մարմինների հետ համատեղ, շարունակում է «բացահայտել արմատականներին, ծայրահեղականներին և նրանց քրեական պատասխանատվության ենթարկել, նրանց, ովքեր վտանգել են  երկրի ինքնիշխանությունը և հասարակության անվտանգությունը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020․ Թենիսի կանանց մենախաղի եզրափակիչի զույգը հայտնի է
Հաջորդ հոդվածըԿիպրոսը երախտապարտ է ՄԱԿ ԱԽ-ին՝ խաղաղապահների մանդատը երկարացնելու համար