Ուկրաինական կողմի ջանքերն ուղղված են Բելառուսի հետ պետական սահման փակելու ուղղությամբ, այդ նպատակով ավտոմոբիլային և երկաթուղային սահմանամերձ ճանապարհներն ամբողջությամբ ականապատվել են, կիրակի հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի նախագահ Անատոլի Լապպոն։
«Այսօրվա դրությամբ, փաստորեն, բոլոր սահմանամերձ կամուրջները պայթեցվել են, ավտոմոբիլային և երկաթուղային սահմանամերձ ճանապարհներն ամբողջությամբ ականապատված են»,- ասել է Լապպոն СТВ հեռուստատեսության եթերում։
Նա հավելել է, որ ուկրաինացի ուժայինները նույնիսկ «երեք շարքով հակատանկային ականներ են դնում ճանապարհներին»։ Պետական սահմանապահ կոմիտեի ղեկավարի պնդմամբ՝ ուկրաինական կողմից «սահման են դուրս գալիս ոչ թե սահմանապահներ, այլ տարածքային պաշտպանությունը»։
Հոկտեմբերի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն էր հրավիրել, որ Ուկրաինան անհանգստանում է, թե իր երկիրը՝ Բելառուսը, կարող է մտնել ռազմական գործողությունների մեջ, բայց հենց ինքն է հանրապետության սահմանի մոտ կուտակում մինչև 15 հազար զինծառայողներից կազմված խմբավորում։
Փոխանցում է tass.ru-ն։
