‘
100-ից ավելի ուկրաինացի երկրպագուներ ստիպված են ծանոթանալու Բելոռուսի անվտանգության ծառայության աշխատանքի ողջ «հմայքի» հետ:
Եվրո-2016-ի ընտրական փուլի` Բելառուսի հավաքականի հետ խաղից հետո, նրանց ձերբակալել են ոչ պատշաճ երգեր կատարելու և վիրավորական արտահայտություններ վանկարկելու համար: Երկրպագուներին տեղափոխել են ազգային անվտանգության տեղական բաժին: Այս մասին տեղեկացնում է Footbal.ua-ն:
Այս խնդրի լուծմանը խառնվել են նաև Բելառուսի և Ուկրաինայի դեսպանատները:
Հոկտեմբերի 11-ին երկրպագուները կկանգնեն դատարանի առաջ: Ենթադրվում է, որ այս միջադեպի մասնակիցներին սպասվում է երկրից արտաքսում և դրամական տուգանք, իսկ ամենաակտիվներին՝ 15 օրվա բանտային կալանք:Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը հյուրընկալվելիս հաղթել է 2:0 հաշվով
‘