Երեքշաբթի Բելառուսի պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ հանրապետությունում անակնկալ կերպով ռազմական պատրաստվածության ստուգումներ են սկսվել։
«Բելառուսի Հանրապետության նախագահի՝ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ, Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության ղեկավարության ներքո սկսվել են ռազմական պատրաստվածության անակնկալ ստուգումներ»,- ասվում է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Պարզաբանվում է, որ միջոցառումները համալիր բնույթ կկրեն, զորքերը պետք է կարճ ժամանակում հասնեն նշանակման վայրեր, իրականացնեն դրանց ինժեներական կահավորումը, կազմակերպեն պաշտպանությունը, ինչպես նաև կամրջային անցումներ կառուցեն Նեման և Բերեզինա գետերի վրայով։
Փոխանցում է ria.ru-ն։