Բելառուսցի տարագիրները Վրաստանում

90

2021 թ․ աշնան դրությամբ Վրաստանը Բելառուսից ընդունել է հազարավոր քաղաքական տարագիրների։

Ի տարբերություն Եվրամիության՝ այստեղ գալու համար վիզա պետք չէ․ նույնիսկ Մինսկում Ryanair-ի օդանավի հարկադիր վայրէջքից հետո երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը պահպանվել է։

Վրաց իշխանությունները հռչակում են, որ արևմտամետ կողմնորոշում ունեն  և հավատարիմ են դեմոկրատական արժեքներին։ Այնուհանդերձ, Բելառուսից տարագրվածներին շատ է անհանգստացնում Թբիլիսիի չեզոք պահվածքը Բելառուսի նկատմամբ և միջպետական համագործակցությունը հատուկ ծառայությունների մակարդակում։

Վրաստանը այն քիչ ուղղություններից մեկն էր, որտեղ կարելի էր Մինսկից մեկնել ուղիղ չվերթով։ Թբիլիսին չհետևեց եվրոպական երկրների օրինակին, որոնք Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Բելառուսի համար փակել էին օդային տարածքը։

Վրացական իշխանությունների տվյալներով՝ 2021 թ․ առաջին ութ ամիսների ընթացքում Բելառուսի ավելի քան 32 հազար քաղաքացի է ժամանել Վրաստան՝ անցյալ տարվա առաջին ութ ամիսների համեմատ՝ եռակի ավելի։ Տվյալներ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են մնում Վրաստանում՝ վախենալով բելառուսական իշխանությունների հետապնդումներից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻ՞նչ Երկիր Կ՚ուզենք Կառուցել. Վրէժ-Արմէն
Հաջորդ հոդվածըԹագաժառանգ արքայադուստրը կարող է համասեռ ամուսնություն կնքել և դառնալ թագուհի