‘Բելառուս ընդդիմադիրը դաջվածք է արել՝ «Լուկաշենկո, հեռացիր»’

1298

Վարորդ Յուրի Ռուբցովը, որը հայտնի է դարձել «Լուկաշենկո, հեռացիր» մակագրությամբ իր շապիկով, իշխանություններին զայրացնող այդ մակագրությունը դաջել է կրծքին: «Մի ձևով պիտի հիշեցնե՞մ, որ ես այստեղ նստած եմ, — լրագրողներին բացատրել է բանտում գտնվող Ռուբցովը:- Ենթադրում եմ, որ մաշկս, գրության հետ միասին, չեն քերթի»:

Ռուբցովը «վտանգավոր» մակագրությամբ շապիկով լինում էր ընդդիմության կազմակերպած միջոցառումներին և հասարակական վայրերում, մինչև որ նրա դեմ քրեական գործ հարուցվեց՝ դատավորին վիրավորելու մեղադրանքով, և նա դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման: Ի դեպ, Ռուբցովը դատավորին «վիրավորել» էր, երբ նրան դատարան էին բերել՝ իր հայտնի շապիկը վրայից բռնի կերպով հանելուց և այդպես մերկիրան այնտեղ բերելուց հետո:

«Весна» իրավապաշտպան կազմակերպությունը 2014 թ. վերջին Յուրի Ռուբցովին քաղբանտարկյալ ճանաչեց: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կանադան կաջակցի Սիրիայում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարին’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 25-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 471,74 դրամ/դոլար’