‘Բելառուս իրավապաշտպանին արգելել են հանրահավաք անցկացնել զուգարանում’

834

Վիտեբսկի իշխանությունները տեղացի իրավապաշտպան Պավել Լևինովին թույլ չեն տվել հանրահավաք կազմակերպել հասարակական զուգարանում: Ժելեզնադորոժնայա շրջանի աշխատակազմը մերժումը հիմնավորել է նրանով, որ նշված հաստատությունը պիտանի չէ զանգվածային միջոցառումների համար: Ինչպես նշում է ակտիվիստն ինքը, այդ արգելքը «ապացուցում է Բելառուսում օրենքների անհեթեթությունը»:

«Ի գիտություն՝ տեղեկացնում ենք, որ տվյալ հաստատությունը (թիվ 2001c-85229 ստորգետնյա զուգարանը) հարմար չէ միջոցառումներ անցկացնելու համար, այլ բացառապես ծառայում է սանիտարահիգիենիկ նպատակների  և քաղաքի բնակիչների ու հյուրերի բնական կարիքները հոգալու համար»,- ասվում է փաստաթղթում:

Օրենքի համաձայն՝ Լևինովն իրավունք ունի այս որոշումը բողոքարկել դատարանում:

Հոկտեմբերին Լևինովը մի անգամ էլ էր դիմել Վիտեբսկի քաղգործկոմ՝ մինչև «Վիտեբսկյան սննդամթերք» խանութը «միանձնյա երթ» անցկացնելու հայտով: Այն ժամանակ նույնպես նրա հայտը մերժվել էր, քանի որ չէին կատարվել գործկոմի կողմից «Վիտեբսկում զանգվածային միջոցառումներ կազմակերպելու մասին» որոշմամբ սահմանված պահանջները՝  պայմանագիր չէր կնքվել միլիցիայի, պոլիկլինիկայի և տնային կառավարչության ծառայությունների կողմից ակցիան սպասարկելու վերաբերյալ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն Ուկրաինայի Հերոսի կոչում կշնորհի «Երկնային հարյուրյակի» բոլոր մասնակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Բաքուն վրդովվել է ֆրանսիական քաղաքի և Ղարաբաղի մայրաքաղաքի բարեկամանալու փաստից’