‘Բելգիական գահի ժառանգորդն ամուսնացել է լրագրողուհու հետ’

591

Բելգիայի 28-ամյա արքայազնը ամուսնացել է Էլիզաբեթ Ռազբոխ ֆոն Վոլենշտեյնի հետ (Elisabetta Rosboch von Wolkenstein), տեղեկացնում է Hello Magazine-ը:

Պսակադրությունը տեղի է ունեցել այս տավա հուլիսի 5-ին Հռոմում՝ հարսնացուի հայրենիքում: Ի դեպ, լրագրողը Հռոմի  ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է:

Արարողությունը տեղի է ունեցել Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Արարողությանը ներկա են եղել հազարավոր հյուրեր,  այդ թվում՝ բելգիական և եվրոպական այլ թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ:

Մինչ ամուսնությունը Բելգիայի արքայազնը և իտալացի լրագրողուհին հանդիպել են յոթ տարի:

Ամեդեո արքայազնը բելգիական գահի վեցերորդ թեկնածուն է: 26-ամյա Էլիզաբեթը «Bloomberg News» թերթի թղթակից է, ինչպես նաև  իտալացի ազնվական Էտորե Ռազբոխա ֆոն Վոլենշտեյնի և կոմսուհի Լիլյա դե Սեմեկիի միակ դուստրը: Աղջկա և՛ հայրը, և՛ մայրը  կինոգործիչներ են:  

Նախորդ հոդվածը‘Մայդանում փոխհրաձգության արդյունքում տուժածների թիվը հասել է չորսի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում նոր գործողություն է նախապատրաստվում ընդդեմ Գյուլենի շարժման’