‘Բելգիայի Գենտ քաղաքում զինված անձինք պատանդ են վերցրել’

1104

Չորս զինված անձինք ներխուժել են մի բնակարան և, ենթադրաբար՝ մեկ պատանդ վերցրել Բելգիայի Գենտ քաղաքում:

Ոստիկանությունը շրջափակել է Դամփորթ բանվորական շրջանի թաղամասը և տեղացիներին կոչ է անում փողոց դուրս չգալ՝ սեփական անվտանգության նկատառումներով: «Նրանք ներսում են, սակայն դեռ պարզ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում», ասել է բելգիական ոստիկանության մի ներկայացուցիչ:

Իշխանությունները կապ չեն տեսնում Գենտում՝ բնակարանի և Սիդնեյում՝ սրճարանի գրավման և պատանդներ վերցնելու միջև: «Ոչ մի նշան չկա, թե դա կապ ունի ահաբեկչության, «Իսլամական պետության» և Սիդնեյի դեպքերի հետ»,- լրագրողներին ասել է Գենտի դատախազը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘HRW. գեյ-քրոզչության մասին օրենքը Ռուսաստանում «խրախուսում» է բռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Հայտնի են 1/16 եզրափակչի զույգերը’