‘
Բելգիայի նորընծա արքա Ֆիլիպը որոշել է իր գահակալության առթիվ «կոլեկտիվ ներում» չհայտարարել, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Կիրակի օրը Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդու՝ 53-ամյա թագաժառանգ Ֆիլիպի, որը դարձավ բելգիական թվով յոթներոդ թագավորը: Իր այդ որոշումը 79-ամյա միապետը բացատրել էր առողջական վիճակով:
Վերջին անգամ վեց ամսից ոչ ավելի ազատազրկման դատապարտված կալանավորներին «կոլեկտիվ ներում» է շնորհվել 1993 թ., այն ժամանակվա միապետ Բոդուենի կողմից՝ Եվրամիությունում Բելգիայի նախագահության առիթով:
Մինչդեռ սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Էմանուել Վանդերբոշի կարծիքով՝ թագավորական ներումը, կոլեկտիվ թե անհատական, հակասում է միջազգային իրավունքին, որի համաձայն՝ միայն դատական իշխանությունն է իրավասու օրենքը խախտողների վերաբերյալ դատական որոշում կայացնել:
2012 թ. Ալբերտ Երկրորդ թագավորը ներում է շնորհել 96 դատապարտյալի: Բելգիայում միապետը ձևականորեն համարվում է պետության ղեկավարը, սակայն իրական իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքում, փոխանցում է ria. ru-ն:
‘