‘
Բելգիայի ֆինանսների նախարար Սթիվեն Վանաքերեն կոռուպցիոն սկանդալի մեջ խառնված լինելու պատճառով մարտի 5-ին հրաժարական է ներկայացրել, տեղեկացնում է France-Presse լրատվականը:
Միևնույն ժամանակ՝ Վանաքերեն հերքել է իր գլխավորած ֆլամանդական քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության հետ կապված՝ սոցիալական կազմակերպութուններից մեկի բաժնետոմսերը գնելու հարցում իր անբարեխիղճ գործունեության մասին լուրերը: Հատկանշական է նաև, որ սկանդալում հիշատակվում է Belfius բանկը, որը մեծությամբ երկրորդն է Բելգիայում:
Վանաքերեն դիմել է կուսակիցներին՝ խնդրելով մոտ ապագայում իրեն փոխարինող գտնել:
‘