‘Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպիչներն ահաբեկչություն էին պատրաստում Փարիզում Եվրո-2016-ի ընթացքում’

1077

Բրյուսելում և Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներն ահաբեկչություններ էին պատրաստում ամռանը Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։ Այդ մասին հայտնել է Liberation թերթը։ 

Թերթի տվյալներով՝ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող, անցած շաբաթ ձերբակալված Մոհամեդ Աբրինին հայտարարել է, որ «ջիհադականների ֆրանկո-բելգիական միավորումն ահաբեկչություն էր պատրաստում Եվրո-2016-ի ընթացքում»: 

«Քննիչները և ոստիկանները պետք է պարզեն այդ խոստովանությունների իսկությունը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի: 

Միևնույն ժամանակ, նշում է թերթը, ֆրանսիացի իրավապահների համար ահաբեկիչների նման ծրագրերը նորություն չեն եղել։ 

«Դա սենսացիա չէ, որ ահաբեկիչները ցանկանում էին հարձակում իրականացնել Եվրո-2016-ի ընթացքում: Անվտանգության ուժերը մշտապես քննարկում են հարձակման տարբեր սցենարներ և աշխատում դրանց պատասխան գործողությունների վրա»,- թերթին ասել է Ֆրանսիայի ոստիկանությունում աղբյուրը։

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» հույս ունի հաղթել «Արսենալին» Մխիթարյանի համար պայքարում’
Հաջորդ հոդվածը‘Սամսուն. Հայ 5 բռնցքամարտիկներ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են’